Ի՞նչ է բնութագրում ջերմաստիճանը:

ջերմային վիճակը բնութագրելու համար մենք օգտվում

ենք տաք, սառը հասկացությունները: 

Ե՞րբ են մարմինները ջերմային հավասարակշռության վիճակում:

Երբ մարմինները հպվում են, որոշ ժամանակ անց նրանց ջերմաստիճանները հավասարվում են։

Ջերմաչափի ի՞նչ տեսակներ գիտես:

Սնդիկով և էլեկտրական

Ինչպե՞ս պետք է օգտվել բժշկական ջերմաչափից:

Դնում են թևի տակ և սպասում էնք 5-7 րոպե մինչև ջերմաչափի վրա աստիճանը չփոխվի։

Ո՞ր երևույթներն են կոչվում հալում և պնդացում:

Հալում-երբ որ մարմինը պինդ վիճակից վերածվում է հեղուկ վիճակի։
Պնդացում-երբ որ մարմինը հեղուկ վիճակից վերացվում է պինդ վիճակի։

Ո՞ր մեծություն է կոչվում եռման ջերմաստիճան:

100 ցելսիուս ջերմաստիճանում։

Ինչու՞ է Արեգակը համարվում Երկրի վրա կյանքի և ջերմության գլխավոր աղբյուրը:

 Արեգակի էներգիան Երկրի վրա ապահովում է կյանքի համար անհրաժեշտ ջերմաստիճանը

Փայտանյութ,

Կա՞ն արդյոք Երկրի ընդերքում ջերմային էներգիայի այլ աղբյուրներ:

Ե՞րբ են մարմինները համարվում էլեկտրականացված :

Ինչպե՞ս են պարզում մարմինների էլեկտրականացված լինելը:,

  1. Զույգ նախադասությունները տրված բառերից յուրաքանչյուրով միացրո՛ւ, բարդ նախադասություն դարձրո՛ւ:

ա) Որովհետև, բ) քանի որ

Նա որոշել էր բարձրանալ աշխարհի ամենաբարձր լեռնագագաթը:Ուզում էր հռչակվել


Նա որոշել էր բարձրանալ աշխարհի ամենաբարձր լեռնագագաթը, քանի որ ուզում էր հռչակվել:

Նա որոշել էր բարձրանալ աշխարհի ամենաբարձր լեռնագագաթը, որովհետև ուզում էր հռչակվել։

Բարդեցրո՛ւ պարզ նախադասությունը՝ ավելացնելով տրված բառերով կապվող նախադասություններ:

Եվ, եթե, որովհետե, թեև, իսկ:

Մարդը ջրի տակ մեկ րոպեից ավել չի կարող մնալ:

Ուղղանկյան մակերես։ Ուղղանկյունանիստի մակերևույթի մակերես։ Ուղղանկյունանիստի ծավալ։

Խնդիրներ

1.

Տրված է 𝐴𝐵𝐶𝐷 ուղղանկյունը: Ընտրիր 𝐴𝐵𝐶𝐷 ուղղանկյան մակերեսի հաշվման բանաձևը:

  • 𝐴𝐶⋅𝐵𝐷
  • 𝐶𝐷⋅𝐴𝐵
  • 𝐷𝐴⋅𝐴𝐵

2. Քառակուսու կողմը 1/17սմ է: Որոշիր քառակուսու մակերեսը:

1/17 x 1/17 =1/ 289

3.

𝐻𝐸𝐹𝐺 ուղղանկյան մեջ 𝐸𝐹 = 3/4 սմ, 𝐻𝐸 = 1/4 սմ:

Հաշվիր 𝐻𝐸𝐹𝐺 ուղղանկյան մակերեսը:

s = EFxHE = 3/4 x 1/4 = 3/16

4. Տրված չափման միավորներից ո՞րն է մակերեսի չափման միավորը:

Ընտրիր ճիշտ տարբերակը:

  • սմ^2
  • կմ^3
  • կմ^4
  • կմ

5.

Ուղղանկյան մի կողմը  8/31 սմ է, իսկ մյուսը՝ 4 անգամ փոքր է:

Հաշվիր ուղղանկյան մակերեսը:

8 /31 x 1/4 = 2 /31

s = 8/31 x 2/31 = 16/961

6. Տրված է ուղղանկյուն:

Հնարավո՞ր է, որ նրա կողմերն ունենան հետևյալ երկարությունները:

1) 4 սմ, 9 սմ, 9 սմ, 11 սմ:

  • ոչ
  • այո

2) 1/54 սմ, 5/16 սմ, 1/54 սմ, 5/16սմ:

  • ոչ
  • այո

Ուղղանկյունանիստի լրիվ մակերևույթի մակերեսը

Մեզ արդեն ծանոթ է այնպիսի երկրաչափական պատկեր, ինչպիսին է ուղղանկյունանիստը:

r.png

Ուղղանկյունանիստի մակերևույթը բաղկացած է 6 ուղղանկյունաձև նիստերից՝ 4 կողմնային նիստերից և 2 հիմքերից:

Հանդիպակաց նիստերն իրար հավասար են, հետևաբար հավասար են նաև նրանց մակերեսները:

Ուղղանկյունանիստի լրիվ մակերևույթի մակերեսը հավասար է նրա բոլոր նիստերի մակերեսների գումարին:

Ուստի, այն հաշվվում է հետևյալ բանաձևով՝ 𝑆լրիվ = 𝑆կողմն+2⋅𝑆հիմք

Վերևի նկարից երևում է, որ (հանդիպակաց նիստերը հավասար են)

𝑆կողմն=2𝑎𝑐+2𝑏𝑐

𝑆հիմք=𝑎𝑏

Գումարելով այս բանաձևերը (հաշվի առնելով, որ ուղղանկյունանիստն ունի 2 հիմք), ստանում ենք ուղղանկյունանիստի լրիվ մակերևույթի մակերեսի բանաձևը՝

𝑆լրիվ=2⋅(𝑎𝑏+𝑎𝑐+𝑏𝑐), որտեղ 𝑎-ն, 𝑏-ն և 𝑐-ն ուղղանկյունանիստի չափումներն են:

Այս բանաձևը ճիշտ է ցանկացած ուղղանկյունանիստի համար, որի 𝑎, 𝑏, 𝑐 չափումները դրական ռացիոնալ թվեր են:

Ուղղանկյունանիստը, որի բոլոր կողերը հավասար են, կոչվում է խորանարդ: 

Խորանարդի նիստերը իրար հավասար 6 քառակուսիներ են (𝑎=𝑏=𝑐)

Cube.png

Խորանարդի դեպքում լրիվ մակերևույթի մակերեսի բանաձևը էապես պարզ տեսք ունի:

Փորձիր ինքնուրույն դուրս բերել այդ բանաձևը:

Խնդիրներ

1.

pic1.png

1) Ընտրիր 𝑃𝑇𝑈𝑉𝐺𝐹𝑅𝑆 ուղղանկյունանիստի կողմնային նիստը:

  •  𝑉𝑈𝑇𝑃
  • 𝐹𝑆𝑉𝑇
  • 𝑆𝑅𝑈𝑉
  • 𝐺𝐹𝑈𝑉

2) Ընտրիր 𝑃𝑇𝑈𝑉𝐺𝐹𝑅𝑆 ուղղանկյունանիստի հիմքը:

  • 𝐿𝑁𝐷𝐵
  • 𝐹𝑆𝑉𝑇
  • 𝑆𝑅𝑈𝑉
  • 𝑉𝑈𝑇𝑃

2.

r.png

Նշիր տրված ուղղանկյունանիստին վերաբերող ճիշտ բանաձևը:

Ուղղանկյունանիստի կողմնային նիստերից մեկի մակերեսի բանաձևը՝

  • 2𝑎𝑏+2𝑎𝑐+2𝑏𝑐
  • 2𝑎𝑏
  • 2⋅(𝑐𝑏+𝑎𝑐)
  • 𝑎𝑐
  • 𝑎𝑏

3. Որոշիր խորանարդի լրիվ մակերևույթի մակերեսը, եթե խորանարդի կողը 1/23 դմ է:

Psk_taisnst.png

4. Ուղղանկյունանիստի կողմնային մակերևույթի մակերեսը 15 սմ² է, իսկ հիմքերի մակերեսների գումարը՝ 3/7 սմ²:

Որոշիր ուղղանկյունանիստի լրիվ մակերևույթի մակերեսը:

pic1.png

5. Ուղղանկյունանիստի հիմքի երկարությունը 4 սմ է, լայնությունը՝ 8 սմ է, իսկ բարձրությունը՝ 11/17 սմ է: 

Գտիր ուղղանկյունանիստի լրիվ մակերևույթի մակերեսը:

r.png

Ռացիոնալ կողերով ուղղանկյունանիստի ծավալը

Մենք գիտենք, թե ինչպես հաշվել ուղղանկյունանիստի (կամ խորանարդի) ծավալը, եթե նրա կողերի երկարությունները բնական թվեր են` 𝑉=𝑎⋅𝑏⋅𝑐, որտեղ 𝑎,𝑏,𝑐 բնական թվերը ուղղանկյունանիստի կողերի երկարություններն են:

r.png

Իսկ ինչպե՞ս հաշվել ծավալը, եթե կողերի երկարությունները կոտորակային թվեր են:

Այսպիսով, իմանալով զուգահեռանիստի երեք կողերը՝ չափումները, կարողանում ենք հաշվել ուղղանկյունանիստի ծավալը:

𝑉=𝑎⋅𝑏⋅𝑐 բանաձևը ճիշտ է ցանկացած 𝑎,𝑏,𝑐 ռացիոնալ կողերով զուգահեռանիստի դեպքում:

Նկատի ունենալով, որ 𝑎⋅𝑏-ն ուղղանկյունանիստի հիմքի մակերեսն է (նայիր առաջին նկարին), իսկ 𝑐-ն՝ բարձրությունը, ապա

Ուղղանկյունանիստի ծավալը հավասար է նրա հիմքի մակերեսի և բարձրության արտադրյալին՝  𝑉=𝑆հիմք⋅𝑐

Ծավալի չափման միավորները

Խնդիրներ

1.

Psk_taisnst.png

Ուղղանկյունանիստի հիմքի մակերեսը 4/9 սմ² է, իսկ բարձրությունը  1/9 սմ:

Որոշիր ուղղանկյունանիստի ծավալը:

2. Տրված ուղղանկյունանիստում 𝐴𝐾 = 1/17 սմ, իսկ 𝐴𝐵𝐶𝐷 ուղղանկյան մակերեսը 4 սմ² է:

picture1.png

Որոշիր ուղղանկյունանիստի ծավալը:

3. 

picture1.png

Որոշիր վերևի ուղղանկյունանիստի ծավալի հաշվման ճիշտ բանաձևը:

Ընտրիր ճիշտ տարբերակը:

  • 𝑉 = 𝑆𝐴𝐵𝐶𝐷⋅𝐿𝑀
  • 𝑉 = 𝑆𝐴𝐵𝐶𝐷⋅𝑀𝐶
  • 𝑉 = 𝑆𝐴𝐵𝐿𝐾⋅𝐴𝐾
  • 𝑉 = 𝑆𝐾𝐿𝑀𝑁⋅𝐴𝐵

4. Հաշվիր խորանարդի ծավալը, եթե նրա կողը 4/17 դմ է:

Psk_taisnst.png

5. Ուղղանկյունանիստն ունի հետևյալ չափումները՝ 81 դմ, 23 դմ, 3/9 դմ:

Որոշիր ուղղանկյունանիստի ծավալը:

r.png

Լրացուցիչ առաջադրանք

1. 

𝑄𝑃𝑅𝑇 ուղղանկյան մեջ 𝑃𝑅 = 7/4 սմ, 𝑄𝑃 = 1/7 սմ:

Հաշվիր 𝑄𝑃𝑅𝑇 ուղղանկյան մակերեսը:

2. Սենյակի պատերը և առաստաղը ներկելու համար անհրաժեշտ ներկի քանակությունը հաշվելու համար սենյակը պատկերացնում են որպես ուղղանկյունանիստ։ Հաշվիր, թե ինչքան ներկ կպահանջվի սենյակը վերանորոգելու համար, եթե նրա լայնությունը 4մ է, երկարությունը՝ 6մ, բարձրությունը՝ 3մ, իսկ ամեն 1մ^2-ն ներկելու համար պահանջվում է  1/10 կգ ներկ։

3. Ուղղանկյունանիստի հիմքի երկարությունը 3 սմ է, լայնությունը՝ 7 սմ է, իսկ բարձրությունը՝ 14/31 սմ է: 

Գտիր ուղղանկյունանիստի կողմնային մակերևույթի մակերեսը:

r.png

4. Ուղղանկյունանիստի հիմքի մակերեսը 8/11 սմ² է, իսկ բարձրությունը 1/11 սմ:

Որոշիր ուղղանկյունանիստի ծավալը:

5. Տորթը կշռում է 900 գ։ Պողոսը բաժանեց այն 4 կտորի։ Ամենամեծ կտորը կշռում է այնքան, որքան մնացած 3 կտորները՝ միասին։ Որքա՞ն է կշռում ամենամեծ կտորը։

6. Նկարում պատկերված վզնոցը հավաքված է մոխրագույն և սպիտակ ուլունքներից։ Լիլիթն ուզում է վզնոցից հանել հինգ մոխրագույն ուլունք, բայց նա կարող է հանել դրանք միայն վզնոցի երկու ծայրերից։ Մոխրագույն ուլունքները հանելիս Լիլիթը ստիպված հանում է նաև սպիտակ ուլունքներ։ Ամենաքիչը քանի՞ սպիտակ ուլունք կարող է հանել Լիլիթը։

ՊԱՏՐԱՆՔ

Վեր է կացել էն սարում
Մեր Չալակը իր թևից.
Գընում է մութ անտառում,
Քաջ ախպերըս ետևից։

Զըրնգում են նըրանք խոր
Էն անտառում կուսական.
Ես կանչում եմ նորից նոր,
Ինձ թըվում է, թե կըգան…

Զո՜ւր… վաղուց են, ա՜խ, նըրանք

Մեր սարերից գընացել.
Էն զիլ ձեներն են մենակ
Իմ ականջում մընացել…

1. Բացատրի՛ր բառերը՝

կուսական- բնական վիճակում գտնվող, մարդկային մշակության չենթարկված

զուր – իզուր

զիլ – սուր

2. Ի՞նչ է պատրանքը, բացատրի՛ր վերնագիրը: 

Պատրանքը նշանակում է սուտ բան կամ խափեբանություն

Երկու սև ամպ

Վաղուց թողած բարձր ու կանաչ
Գահը իրենց հանգստության,
Երկու սև ամպ, հողմի առաջ
Գնում էին հալածական։

Հողմը սակայն չար հոսանքով
Բաժնել, ջոկել չէր կարենում,
Ինչքան նրանց լայն երկնքով
Դես ու դեն էր քշում, տանում։

Ու անդադար գնում էին՝

Քշված հողմի կատաղությամբ,
Իրար կպած ու միասին,
Երկու սև ամպ, երկու սև ամպ…

Բացատրի՛ր բառերը։ 

Գահ- Թագավորական զարդարուն բարձրադիր աթոռ

Հողմ – Ուժեղ քամի 

Փորձի՛ր ձևակերպել բանաստեղծության ասելիքը։ 

Բանաստեղծությունի իմաստն էր , որ երկու սև ամպ ՝այսինքն երկու եղբայր , միշտ միասին են, և ոչինչ չի կարող նրանց բաժանել։

Տերն ու ծառան

Բնութագրի՛ր կերպարներին

Այս հեքիաթի կերպարներն են Տերն և Ծառան։ Տերը մտածում էր, որ ծառան անխելք է և չի կարող նրան հաղթել։ Իսկ ծառան խելացի էր և խորամանկ, այդ պատճառով նա հաղթեց տիրոջն։

Ո՞ր կերպարի կողմն քո համակրանքը, ինչո՞ւ:

Ինձ դուր եկավ ծառայի խելացի լինելը։ Ոչ բոլոր ծառաներն են խելացի։ Հարուստը մտածեց, որ ծառան անխելք է և շուտ կհանձնվի , բայց, քանի որ ծառան խելացի էր ,նա հաղթեց տիրոջն և գնաց տուն։

Իմ կարդացած գրքերը

Փետրվար ամսվա ընթացքում ես կարդացել եմ Հայդին, Աշխհարը հակառակ, Ամառը ՝գիշերվա երազում։ Գրքերը շատ հետաքրքիր են և արկածային։ Ինձ ամենաշատը դուր է եկել Հայդին։Նրա հեղինակն է Յոհաննա Սփիրը ։Մի փոքր կպատմեմ գրքի մասին․

Հայդին հինգ տարեկան էր, երբ մեկնեց պապիկի տուն՝ քաղաքից հեռու, բնության գրկում գտնվող մի տեղ։ Նրան շատ դուր եկավ այդ տունը, որովհետև ամեն օր այծերի հետ զբոսնում էր իր ընկերոջ ՝ Փիթերի հետ։

Ռացիոնալ թվերի պատկերումը կոորդինատային հարթության վրա

1. Նշիր 𝑀(−1/9; 1/13) կետի օրդինատը:

-1/9

2. Կոորդինատային հարթության վրա նշված են 𝑥 և 𝑦 կոորդինատներով կետեր:

hart2.png

Որոշիր 𝐶 կետի կոորդինատները:

C(-1/2; -3/4)

3. 𝐺(1/8; 0) կետը գտնվում է կոորդինատային առանցքներից մեկի վրա:

Ո՞ր առանցքի վրա է գտնվում 𝐺 կետը:

G կետը գտնվում է օրդինատների առանցքի վրա

4. Ո՞ ր քառորդում է գտնվում 𝐴(15 1/6; −34 1/11) կետը:

4-րդ

5. 𝐴(0;0); 𝐶(1/13; 1/54); 𝐷(1/13; 0) կետերը 𝐴𝐵𝐶𝐷 ուղղանկյան երեք գագաթներն են:

Գտիր 𝐵-ի՝ չորրորդ գագաթի կոորդինատները:

B(0;1/54)

6. 𝐿(8/17; −16/29), 𝐷(−8/17; 16/29), 𝑀(−8/17; −16/29), 𝐶(8/17; 16/29) կետերից ո՞րն է գտնվում 𝐼𝐼𝐼-րդ քառորդում:

7. 8 սմ երկարությամբ հատվածը որպես միավոր վերցված կոորդինատային առանցքի վրա պատկերիր 0, 1/8, 2/8, 3/8, 4/8, 5/8, 6/8, 7/8, 8/8, 10/8, 11/8, 12/8 կետերը։

8. Կոորդինատային առանցքի վրա պատկերիր հետևյալ կետերը.

ա) A (-1 1/2)

բ) B (-1 1/5)

գ) C (-3 1/2)

դ) D (-4 1/2) 

9. Կոորդինատային հարթության վրա պատկերիր հետևյալ կետերը.

1*. 5 գրիչի և 4 մատիտի համար վճարեցին 610 դրամ, իսկ նույնպիսի 2 գրիչի և 2 մատիտի համար 260 դրամ։ Քանի՞ դրամ պետք է վճարել 6 գրիչի և 5 մատիտի համար։ 

740 դրամ

2*. Եթե մտապահված թվի եռապատիկին գումարենք 4 և ստացված թիվը բաժանենք 7-ի, ապա կստանանք 13։ Գտնել մտապահված թվի թվանշանների գումարը։

13 x 7 – 4 = 3a

a=29

2+9=11

Լսողական օրգանի կառուցվածքը

Լսողական վերլուծիչի ծայրամասային բաժինը  ականջներն են: Ականջը կազմված է երեք բաժնից՝ արտաքին, միջին և ներքին:

image_1058.jpg

Արտաքին ականջը կազմված է ականջախեցուց և լսողության արտաքին անցուղուց: Ականջախեցին հավաքում (որսում) է ձայնային տատանումները և ուղղում դեպի 3 սմ երկարությամբ լսողական արտաքին անցուղի: Լսողական անցուղին ավարտվում է թմբկաթաղանթով,որը սահմանազատում է արտաքին ականջը միջին ականջից: 

slide_4.jpg

Միջին ականջը օդով լցված փոքրիկ խոռոչ է, լսողական երեք հոդավորված ոսկրիկներով՝ մուրճիկ, սալ և ասպանդակ: 

Միջին ականջի խոռոչը լսողական փողով (Եվստախյան) հաղորդակցվում է քթըմպանի հետ: Նրանով անցնող օդը հավասարակշռում է ճնշումը թմբկաթաղանթի երկու կողմերում: Հակառակ դեպքում թմբկաթաղանթը կկորանա դեպի օդի փոքր ճնշման կողմը, և ձայնը կաղավաղվի:

Լսողական ոսկրիկները թմբկաթաղանթի տատանումները փոխանցում են ներքին ականջի ձվաձև պատուհանի թաղանթին: 

middle_ear_intro.jpg

Ներքին ականջըգտնվում է քունքոսկրի խորքում, այն խոռոչների և գալարուն խողովակների համակարգ է, որում խխունջն իրականացնում է լսողական գործառույթ:

Խխունջը 2,5 պտույտով հեղուկով լցված ոսկրային խողովակ է, որը երկայնակի միջնորմով բաժանված է երկու հարկերի: Միջնորմի մի մասը կազմված է հիմային թաղանթից, որը բաղկացած է տարբեր երկարության լայնակի ձգված թելերից: Հիմային թաղանթի վրա գտնվում են մազանման զգացող բջիջներ՝ լսողական  ընկալիչները:

Vnutrennee_uho(2).png

Նկարում բերված կիսաբոլոր խողովակները և անդաստակային նյարդը նշել պետք չէ. դա շփոթեցնելու է աշակերտին:

Լսողական վերլուծիչի աշխատանքը

Ականջախեցուց ձայնային ալիքներն անցնում են արտաքին լսողական անցուղով՝ առաջացնելով թմբկաթաղանթի տատանումներ, որոնց ուժը միջին ականջի ոսկրիկների օգնությամբ մեծանում է և փոխանցվում ներքին ականջի ձվաձև պատուհանի թաղանթին: Այդ թաղանթի տատանումներն առաջացնում են խխունջի ներսում գտնվող հեղուկի շարժումներ, որոնք փոխանցվում են հիմային թաղանթի թելիկներին: Վերջինների տատանումները գրգռում են նյարդային վերջույթները, և առաջացած նյարդային գրգիռը լսողական նյարդով հասնում է մեծ կիսագնդերի կեղևի քունքային բաժին (լսողական կենտրոն), որտեղ կատարվում է ձայնի բնույթի, ուժի, բարձրության վերջնական զանազանումը:

Ատամների խնամք

ինչև երկու տարեկան դառնալը երեխան ունենում է 20 ատամ, որոնք կոչվում են կաթնատամներ։ 6-7 տարեկանից դրանք սկսում են թուլանալ, շարժվել, թափվել և փոխարինվել նոր խոշոր, մշտական ատամների՝ 32-հատ։

Ամեն ատամ ունի

1.պսակ,

2.վզիկ

3.արմատ

պսակը ծածկված է շատ ամուր նյութով՝ էմալով։

Ատամների խնամքը շատ կարևոր է։

Ատամները մաքրում ենք ատամի մածուկով և խոզանակով, ատամի մածուկը և խոզանակը պետք է լինի տարիքին համապատասխան։ Ատամները մաքրելու նպատակն է հեռացնել սննդի մնացորդները ատամների արանքից։ Ատամները մաքրում ենք օրը երկու անգամ․ առավոտևան նախաճաշից հետո և երեկոյան քնելուց առաջ։

վերևի ատամնաշարը մաքրում ենք վերևից ներքև, ներքևինը՝ ներքևից վերև, ամեն ատամի վրայով անցնելով 4-5 անգամ։ Ատամներ լավանալը տևում է 2 րոպե։ Ատամի մածուկը վերցնում ենք ոսպի հատիկի չափ։ Ատամի խոզանակը ամեն երկու ամիսը մեկ։ 

https://youtube.com/watch?v=37mSNlm8y6I%3Fversion%3D3%26rel%3D1%26showsearch%3D0%26showinfo%3D1%26iv_load_policy%3D1%26fs%3D1%26hl%3Dru%26autohide%3D2%26wmode%3Dtransparent